ՄԵՐ ՄԱՍԻՆ
Home » ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր ընկերությունը հիմնադրվել է 1999թ․, և սկսած այդ ժամանակից ներմուծում է Հայաստան «LUTIK» ապրանքանիշի բազմազան պահածոյացված մթերքները։ Այդ թվում պահածոյացված և մարինացված սունկ, եգիպտացորեն, կանաչ ոլոռ, վարունգ և մանրավարունգ, արքայախնձոր, լոլիկ։
Անցած 24 տարիների ընդացքում մեր ներմուծված պահածոյացված սննդամթերքը ձեռք է բերել սպառողների վստահությունը ի շնորհիվ իր բարձր որակի, համային հատկությունների և միջին գնի։
Դրա մասին են խոսում նաև ընկերությանը շնորհված բազմաթիվ պարգևները տարբեր հետազոտող կազմակերպությունների կողմից։
Սկսած 2023թ․-ից ընկերությունը ներմուծում է նաև «FEDERICI» և «MONINI» ապրանքանիշներով զանազան պահածոյացված սննդամթերք արտադրված Իտալիայում, Իսպանիայում և Ռուսաստանում։ Հայ սպառողին վերը նշված ապրանքանիշներով ներկայացված է տարբեր տեսակի չափի ձիթապտուղ, իտալական ձիթայուղ, պահածոյացված կապար, սոխ, սխտոր, ծլեցված սոյա, բազմապիսի և բարձրորակ մակարոնային արտադրանք, պեստո սոուս, բալզամիկ, կարմիր և սպիտակ գինու քացախ, ընկույզի, կտավատի և խաղողի յուղ։
Ինչպես «LUTIK» ապրանքանիշի սննդամթերքի պարագայում մեր ընկերությունը ակնկալում է նաև «FEDERICI» և «MONINI» ապրանքանիշների նկատմամբ ձեռք է բերել սպառողների վստահությունը, քանի որ վերը նշված ապրանքատեսակները տարբերվում են այլ նմանատիպ պահածոներից իրենց բարձր որակով և համային հատկություններով։
Մեր կարգախոսն է՝ «ԲԱՐՁՐ ՈՐԱԿ – ՄԻՋԻՆ ԳԻՆ»։>